Լուրեր

Շախմատի տանը մեկնարկում են Հայաստանի շախմատի առաջնությունները

Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 11-ին կմեկնարկեն  Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները:

Հայաստանի տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Չաքարյանը, ինչպես նաև Դավիթ Տիրատուրյանը:

Կանանց առաջնությանը կմասնակցեն գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Արփինե Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, ինչպես նաև Պոլինա Կոբակը, Միլենա Գասպարյանը, Մելինե Հարությունյանը, Ալվարդ Ստեփանյանը և Մարիամ Խաչատրյանը:

Առաջնության բացման և վիճակահանության արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button