Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը դարձել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ Զագրեբում ընթացքող վարկանիշային մրցաշարի հաղթող:
Եզրափակչում հայ ըմբիշը պետք է գոտեմարտեր աշխարհի 2022 թվականի չեմպիոն, իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլիի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից:
Նշենք՝ Թևանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր Զագրեբի մրցաշարում: Վարկանիշային մրցաշարին մասնակցում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև կանայք՝ ընդհանուր 550 մարզիկ։
Մրցաշարը կընթանա մինչև հունվարի 14-ը։