Այս թողարկմանը ձեզ պատմելու ենք Արցախում հիմնադրված «Մունք» տեխնոդպրոցի ստեղծման, դժվար շրջանի ու արդեն ներկայիս բուռն գործունեության մասին:
Դիզայն, ռոբոտաշինություն, ծրագրավորում… այն մասնագիտություններն են, որոնք ներառված են «Մունք»-ի 3 փուլից բաղկացած կրթական ծրագրում: Տեխնոդպրոցը ուրբանիզացիայի հետևանքով ժամանակակից աշխարհից աստիճանաբար կտրվող և քիչ զարգացած տարածաշրջաններում ապրող երիտասարդներին հնարավորություն է տալիս առանց իրենց բնակավայրը լքելու դուրս գալ գլոբալ գիտելիքի շուկա։
Այսօր արդեն «Մունք»-ը վերածնվում է Լոռու մարզում: Տեխնոդպրոցները գործում են Տաշիրում ու Վանաձորում:
Ռադիոլաբի հյուրը «Մունք» տեխնոդպրոցի զարգացման տնօրեն Հայկ Տրունյանն է։