Լուրեր

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին և 17-ին աստիճանաբար կբարձրանա 6-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-16 աստիճանով։

Մարզերում հունվարի 16-20-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button