Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն գրողի, նրա ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:
Մրցույթի պայմաններն ու կանոններն են.
- հունվարի 15-ից 21-ը ներառյալ՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm) կհրապարակվեն Պարույր Սևակի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր,
- այն սովորողը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի օրվա հարցի ճիշտ պատասխանը, կհամարվի հաղթող,
- պատասխանը պետք է գրել հայատառ,
- պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
- արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
- հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն,
- նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող պատասխանները չեն դիտարկվելու:
Օրվա հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը՝ հարցի հետ զուգահեռ:
Մրցույթը կամփոփվի բանաստեղծի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին: Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Պարույր Սևակի տուն-թանգարանի խրախուսական նվերներով: