Պստիկաշեն

Նոր ընկերներ Պստիկաշենում

Այսօր ծանոթանում ենք Սուսաննա Մովսիսյանի և Անաստասիա Թովմասյանի հետ։ Երկուսն էլ 8 տարեկան են, սիրում են սովորել, միասին հաճախում են «Փոքրիկ ծաղկողներ» ստուդիա, որտեղ սիրով ուսումնասիրում են մանրանկարչությունը, շատ զբաղված են և իրենց մասին պատմելու շատ բան ունեն։

Եվ, չնայած Նոր տարվա տոնն արդեն ավարտվել է, ու սկսվել է դպրոցական առօրյան, մեր առաջին հարցը հենց Նոր տարվա մասին է լինելու։ Ախր, դժվար է տարվա այս սիրուն տոնից հեշտ ու հանգիստ բաժանվելը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button