Լուրեր

Կեցցեն մեր օլիմպիականները

Շնորհավորենք մեր այն ընկերներին, ովքեր մասնակցել են հունվարի 8-ից 13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադային «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից և արժանացել են մեդալների։

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի,  «Քվանտ» վարժարանի և «Ֆոտոն» վարժարանի  աշակերտները:

Ֆիզմաթ դպրոցի՝ օլիմպիադային մասնակից 15 աշակերտից 11-ն են արժանացել են մեդալների՝ 1 ոսկի, 4 արծաթ և 6 բրոնզ:

«Քվանտ» վարժարանի 11 աշակերտից 5-ն են արժանացել մեդալների՝ 1 ոսկի, 2 արծաթ և 2 բրոնզ: «Ֆոտոն» վարժարանի 5 մասնակցից մեկն արժանացել է բրոնզե մեդալի:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայում նվաճել են 17 մեդալ՝ 2 ոսկի, 5 արծաթ և 10 բրոնզ։ Կեցցեն մեր օլիմպիականները։

Ցուցադրել ավելի
Back to top button