Տարածաշրջանում առաջին անգամ հանդես կգա Անգլիայի ազգային բալետը։ Հյուրընկալող երկիրը Հայասատանն է: Ըստ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի՝ ելույթները նախատեսվում են մայիսի 10, 11-ին:
Արվեստասերները Անգլիայի ազգային բալետի կատարմամբ հնարավորություն կունենան վայելելու աշխարհահռչակ «Ժիզել» բալետային ներկայացումը Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: