Զարթուցիչ

Սիրված տոն՝ քաղցրասերների կողմից. Զարթուցիչ

Ինչ է աղանդերը, կարծում ենք գիտեք․ այդպես են անվանում ճաշից հետո մատուցվող անուշեղենը, թխվածքները, պաղպաղակը և ուրիշ շատ ուտեստներ, որոնք միավորվում են այս մեկ ընդհանուր անվան տակ՝ աղանդեր։

Օրացույցը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 1-ին, աշխարհում նշվում է աղանդերի միջազգային օրը։ Ճիշտ է, սա պաշտոնական բնույթ չունեցող տոներից է, բայց սիրված է աշխարհում քաղցրասերների կողմից և հայտնի է համացանցի շնորհիվ։

Ի դեպ, աղանդերն անպայման քաղցր չի լինում․ այն կարող է պանիրներից, մրգերից, ընկուզեղենից կամ այլ ոչ քաղցր բաղադրիչներից էլ կազմված լինել, բայց, իհարկե, աղանդերային տեսականու գերակշիռ մասը հենց քաղցրավենիքն է։

Ամենևին չմոռանալով, որ քաղցրը պետք է չափավոր օգտագործել, այսօր կարելի է դասերից հետո մի քիչ ստեղծագործել խոհանոցում և ճաշից հետո ողջ ընտանիքին զարմացնել մեր խոհարարական հմտությամբ և երևակայությամբ՝ սեղանին դնելով մեր պատրաստած․․․օրինակ, շոկոլադե նրբաբլիթները, կամ էլ խնձորով կարկանդակը:

Ցուցադրել ավելի
Back to top button