Լուրեր

Տեղի ունեցավ ԱՏՁՄ 23-րդ տարեկան համաժողովը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին ընդունվեց առաջիկա երեք տարվա ռազմավարությունը։

Տարեկան համաժողովին տեղի ունեցան նաև ԱՏՁՄ խորհրդի (վարչության) և նախագահի ընտրությունները: ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը։ Իսկ Սարգիս Կարապետյանը խորհրդի (վարչության) որոշմամբ համաժողովին նշանակվեց ԱՏՁՄ տնօրեն։

Համաժողովին քննարկվեցին նաև տեխնոլոգիական համայնքի առաջադրած մի շարք առանցքային հարցեր, նշեցին, որ առաջին անգամ ԱՏՁՄ-ից ակնկալիքներն առաջին անգամ ավելի քան արդարացված են։

Ալեքսանդր Եսայանը նշեց, որ ԱՏՁՄ-ն, ինչպես 2019-ին, ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ։ Նա նաև նշել է, որ ԱՏՁՄ թիմն էլ ոգևորված է իրականացնել դրական փոփոխությունները և համայնքն էլ ավելի ակտիվ է բոլոր նպատակներին ընդառաջ գնալու համար։

«Նախ մեզ համար շատ կարևոր է, որ ԱՏՁՄ-ի համայնքը մեծանում է։ Այս տարի մեզ է միացել 32 նոր անդամ՝ հասնելով տպավորիչ արդյունքի․ ԱՏՁՄ անդամ է արդեն 132 ընկերություն: Գրեթե 30 տոկոս նշանակալի աճը վկայում է մեր համայնքի ուժի և կենսունակության մասին: Այսօր որոշելու ենք, թե առաջիկա տարիներին ինչ ուղղությամբ է շարժվելու մեր Միությունը և որոնք են լինելու մեր առաջնահերությունները, որպեսզի զարգացնենք մեր տեխնոլոգիական համայնքը, արդյունքում՝ մեր երկիրը։ ԱՏՁՄ թիմն էլ ոգևորված է իրականացնել դրական փոփոխություններն ու կարծում եմ՝ մեր համայնքն էլ ավելի ակտիվ է եղել այս տարի բոլոր նպատակներին ընդառաջ գնալու համար»,- ասել է Եսայանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն էլ ներկայացրեց նախորդ տարվա արդյունքները՝ ԱՏՁՄ ռազմավարական և գործառնական զեկույցը, տեղեկացրեց, որ ԱՏՁՄ թիմն ակտիվ աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի, միությունների, կառավարության հետ՝ ԲՏԱ ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի շուրջ: ԱՏՁՄ տնօրենը նշեց նաև, որ նախորդ տարին Միության համար և՛ ձեռքբերումների, և՛ կորուստների տարի էր․

«Անցանք դժվարություններով, սակայն լուծել ենք բազում խնդիրներ։ Ունենք հաջողություններ և կորուստներ: Կորցրել ենք 26 «Արմաթ» Արցախում, բայց տեղադրել ենք ևս 15-ը, վերազինել՝ 80-ը: Մեծ հաջողություններ գրանցեինք 2 Դիջիթեք ցուցահանդեսով, աննախադեպ մասնակցություններով, գրանցումներով և այցելություններով»,-ասաց Սարգիս Կարապետյանը:

Հաջորդած քվեարկության ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ խորհրդի (վարչության) անդամ ընտրվեցին Արտավազդ Մինասյանը (Krisp), Արմեն Քոչարյանը (VOLO), Իրինա Դումանյանը (Siemens Industry), Գևորգ Սաֆարյանը (LimeTech), Արման Աթոյանը (iX-Tech), Խաչատուր Նազարյանը (VMWare), Սոնա Մամյանը (Mamble), Արսեն Բաղդասարյանը (DataArt.AM)-ը, Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures), Գոռ Վարդանյանը (FimeTech)։

Ցուցադրել ավելի
Back to top button