Զարթուցիչ

Գրքասերնե՜ր, այսօր Գիրք նվիրելու օրն է. Զարթուցիչ

Այսօր փետրվարի 19-ն է: Այս օրն է ծնվել՝ գրող, արձակագիր ու «ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանը: 

Այսօր նաև մեր ամենասիրելի տոներից մեկն է, քանի որ Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Եթե դեռ չգիտեք՝ ի՞նչ գիրք նվիրել այսօր, ուրեմն՝ հիմա միասին  կպարզենք։ 

Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից։ 

Ամեն տարի՝ փետրվարի 19-ին, թե՛ աշակերտները, թե՛ ուսանողները, թե՛ այլ քաղաքացիներ մասնակցում են տարբեր միջոցառումների, սեմինարների ու գրքերի շնորհանդեսի՝ մասնակից լինելով նաև գիրք նվիրելու և ստանալու գեղեցիկ մշակույթին։ 

Օրը պատահական չի ընտրվել։ Այսօր, արդեն ասացինք, որ Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Ուստի մենք նշում ենք երկու տոն, երկուսն էլ շատ սիրելի։ 

Երիտասարդները հաճախ մտածում են լավ աշխատանք և կայուն գումար ունենալու մասին, բայց, արդյոք, մտածո՞ւմ են այդ գումարի հետ ճիշտ վարվելու մասին։ Ու հենց այս պատճառով էլ՝ երիտասարդներին խորհուրդ է տրվում կարդալ Ջորջ Սամուել Ալեյսոնի «Բաբելոնի ամենահարուստ մարդը» գիրքը։ Այն պատմում է դեռևս հնուց եկած գաղտնիքների մասին, որոնք կիրառելի են բոլոր ժամանակներում։ 

Ու էլի մի գիրք, որը մեզ կօգնի ավելացնել մեր գիտելիքը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում «Հուզական ինտելեկտն» է։ Դենիել Գոուլմենի գիրքը հենց այդպես էլ կոչվում է։ Գիրքը կօգնի ճանաչել և կառավարել սեփական զգացմունքները: Այս հմտությունը կարևոր նշանակություն ունի: Չէ՞ որ մարդիկ, որոնք  չեն կարողանում տիրապետել իրենց զգացմունքները, ավելի շատ են բարկանում ու զայրանում՝ ինչը վնասում է հենց իրենց։

Եվ վերջում՝ գիրք, որը խորհուրդ ենք տալիս, որ մեր բոլոր հասակակիցները ընթերցեն: Ֆրանսիացի գրող Հեկտոր Մալոյի՝ «Առանց ընտանիքի» վիպակը, թեև, թվում է, թե մեծ ծավալով գիրք է, բայց, իրականում, այն լի է հուզիչ ու հետաքրքրաշարժ պահերով։ Այդ պատճառով էլ՝ այն ընթերցելու ժամանակը դառնում է ավելի արագ ու աննկատելի։ Դե ի՜նչ, չմոռանաք ընթերցանության ժամանակ վայելել մեկ բաժակ տաք շոկոլադ։ 

Ցուցադրել ավելի
Back to top button