Զարթուցիչ

Փետրվարի 20-ը՝ Սոցիալական արդարության համաշխարհային օր. Զարթուցիչ

Սոցիալական արդարության մասին, կարծում ենք, որ շատերդ եք լսել։ Բայց գիտեի՞ք արդյոք, որ օրացույցում տեղ գտած տոներից մեկը նվիրված է հենց այս գաղափարին։ Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է, որն ուղղված է սոցիալական արդարության նպատակներին։

Եկեք պարզենք, թե ո՞րն  է Սոցիալական արդարության համաշխարհային օրվա գաղափարը, ու ինչո՞ւ է այն կարևոր։

Միավորված ազգերի կազմակերպության 8-րդ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ասել է, որ սոցիալական արդարությունը ազգային կայունության և համաշխարհային բարեկեցության հիմքն է: Սոցիալական արդարության համաշխարհային օրը նշվում է փետրվարի 20-ին՝ սկսած 2009 թվականից։

Միավորված ազգերի կազմակերպության անդամ-պետությունները ամեն տարի՝ այս օրը, կենտրոնանալով որևէ հստակ թեմայի վրա, անցկացնում են միջոցառումներ ու իրազեկման ծրագրեր։ Նպատակն է՝ վերացնել աղքատությունը, մարդկանց ապահովել արժանապատիվ և լիարժեք աշխատանքով, տղամարդկանց և կանանց միջև հավասարության հասնել, ինչպես նաև՝ հաստատել սոցիալական արդարություն և բարեկեցություն։

Թե՛ երկրի ներսում ու թե՛ տարբեր երկրների միջև, սոցիալական արդարությունը անհրաժեշտ երաշխիք է՝ խաղաղ և բարեկեցիկ ապրելու համար։ Չէ՞ որ այն տնտեսությանն ու բնակչությանը թույլ է տալիս ապրել, աշխատել ու ստեղծել բնականոն ռեժիմով։ Սա է թույլ տալիս նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը։

Այսպիսով, Սոցիալական արդարության համաշխարհային օրվան միտված հիմնական նպատակներից մեկն է՝ վերացնել այն խոչընդոտները, որոնց բախվում են մարդիկ իրենց սեռի, տարիքի, ռասայի, մշակույթի կամ հաշմանդամության պատճառով:

Դե, իսկ, եթե մենք ուզում ենք ապրել տնտեսապես զարգացած երկրում, ունենալ լավ աշխատանք և ապրել խաղաղ ու ֆինանսապես կայուն կյանքով, ինչի համար պետք է քայլ առ քայլ մոտենալ ֆինանսական կրթությանը։ Ուրեմն՝ սկսենք հենց կրթությունից, չէ՞ որ «գիտելիք» կոչվող բանալին կարող է բացել ցանկացած դուռ։

Ցուցադրել ավելի
Back to top button