Զարթուցիչ

Մայրենի լեզվի օրը ևս մեկ հրաշալի առիթ է մեծարելու և գնահատելու մեր լեզուն

Աշխարհում ու նաև Հայաստանում այսօր նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը։
Մեր երկրում Մայրենիի տոնը նշվում է 2005 թվականից։ Եվ այն ևս մեկ հրաշալի առիթ մեծարելու և գնահատելու մեր լեզուն։
Այս տոնի նպատակը մեկն է, որ մեզնից յուրաքանչյուրը պահպանի իր մայրենին և գիտակցի դրա կարևորությունը։ Իսկ օրվա խորհրդին կարող ենք միանալ շատ պարզ քայլերով․ խոսենք գեղեցիկ և չօգտագործենք ժարգոնային, տգեղ ու օտարալեզու բառեր․․․
Փոխարենը կարող ենք ամեն օր նոր բառեր սովորել և օգտագործել դրանք մեր խոսքում։

Ցուցադրել ավելի
Back to top button