Զարթուցիչի եթերում այս անգամ խոսել ենք Pame Padel Armenia-ի մարզիչ Արման Մուրադյանի հետ։
Սիրո՞ւմ եք խաղալ բադմինտոն, մեծ թենիս կամ սքվոշ։ Պարզվում է, որ կա մի սպորտաձև, որը միավորում է այս երեք մարզախաղերին։ Այդ սպորտաձևը կոչվում է փադել։ Հետաքրքրե՞ց։
Այս սպորտաձևը ծնվել է Մեքսիկայի Ակապուլկոյում 1969 թվականին։ Խաղը խաղում էին փայտե թիակներով և կոչվում էր փադել-թենիս։ Հետագայում այս մարզաձևի հաջողությունը արագորեն գրավեց թենիսիստների մի մասի ուշադրությունը։ Այսօր փադելը Իսպանիայում հանրաճանաչությամբ երկրորդ մարզաձևն է՝ իհարկե ֆուտբոլից հետո։
Այժմ փադել խաղացողների թիվը ավելի քան 20 միլիոն է։ Այս մարզախաղով հետաքրքրվում են ոչ միայն թենիսիստները, այլ՝ բոլոր նրանք, ովքեր սիրում են խաղալ բադմինտոն կամ մեծ թենիս։ Փադելը տարածում է գտել գրեթե ամենուր։ Ի դեպ՝ խաղում օգտագործվող գնդակները նույնն են, ինչ մեծ թենիսի դեպքում է, դե իսկ խաղը խաղում են 4 հոգով։
Փադելն այսօր համարվում է ամենաարագ զարգացող սպորտաձևերից մեկը։ Թեև այն նման է մեծ թենիսին, բադմինտոնին ու սքվոշին, սակայն, ավելի պարզ ու հասկանալի է։ Շատ մարզիչներ ասում են, որ խաղին կարող ենք տիրապետել ընդամենը 20 րոպեում։
Այս սպորտաձևը, որը, թեև գործնականում ոչ մի ընդհանրություն չունի բադմինտոնի ու մեծ թենիսի հետ, բայց առաջին հայացքից մեծ թենիս է հիշեցնում: Մյուս կողմից էլ, ինչպես ցանկացած սպորտաձև, փադելը ևս հագեցած է մեծ թվով տեխնիկական լուծումներով, և շատ բան կախված է գնդակի հարվածից, ցատկելուց, ցանցից ու ապակուց։