Զարթուցիչ

Բարև գարուն. Զարթուցիչ

Գիտե՞ք, որ մարտի 1-ին աշխարհի շատ երկրներում նշում են հաճոյախոսության օրը։ Հոգեբաններն ասում են, որ մարդկանց պետք է հաճախ լավ խոսքեր ասել ու ոգեշնչել նրանց։
Օրինակ՝ ասել․ դու կարևոր ես ինձ համար, քեզ հետ ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, դու հրաշալի ընկեր ես, դու ուժեղ ես, խելացի ես, գեղեցիկ ես և այլն։
Սկսենք այսօրվանից և ժպիտ պարգևենք սիրելի մարդկանց։ Իսկ գարունը թող սիրուն օրեր բերի իր հետ ու նոր սպասումներով լցնի մեր կյանքը։

Ցուցադրել ավելի
Back to top button