Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ, մարտի 22-ին ժ. 19:00-ին տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ։
1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրված երաժշտական դպրոցում ի սկզբանե գործում էին 3՝ դաշնամուրային, լարային և թառի բաժինները, սովորում էր ընդամենը 38 աշակերտ: Դպրոցը 1950 թվականից անվանակոչվել է Կոմիտասի անունով:
2023 թ․սեպտեմբերին՝ ԼՂ բնակչության բռնի տեղահանությունից առաջ, դպրոցում գործում էին դաշնամուրային, լարային, փողային, հարվածային, ժող․գործիքների, երգեցողության բաժինները, դպրոցն ուներ 386 աշակերտ, բավարար շենքային պայմաններ, 93 բարձրակարգ մասնագետներ և որակյալ երաժշտական գործիքներ:
2023 թ․ հունիսի 15-ին, չնայած շրջափակման դաժան պայմաններին, դպրոցը պատվով ու հպարտությամբ նշել է իր գործունեության 85-ամյակը` Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպելով հոբելյանական համերգ: