Զարթուցիչ

Ի՞նչ կլիներ, եթե չլիներ համացանցը. Զարթուցիչ

«Այսօր Համացանցի միջազգային օրն է»,–հիշեցնում է օրացույցը և ստիպում բոլորիս մեկ ակնթարթ դադարեցնել մեր առավոտյան վազքն ու մտածել՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե չլիներ համացանցը․․․

Շատ վատ կլիներ։ Բավական է միայն պատկերացնել, թե աշխարհի ու մարդկանց հետ շփման ինչ հնարավորություններ է տալիս համացանցը, գիտելիքի ու տեղեկատվության ինչ մեծ շտեմարան է, ամեն օր թարմացող ինչ անսահման աշխարհ է, որ միանշանակ ասենք՝ շատ վատ կլիներ․․․

Դե, հակառակն ասողներ էլ կլինեն․ օրինակ, այսպես․ բավական է պատկերացնել, թե տեղեկատվական ինչ աղբով է լցված համացանցը, ինչ վտանգներ է պարունակում հատկապես երեխաների ու պատանիների համար, որքան անպաշտպան կարող է լինել մարդն այս տիրույթում, որ շատ էլ լա՛վ կլիներ, եթե չլիներ համացանցը․․․

Բայց, իհարկե, անկախ այս նախաբանից, բոլորս ենք օգտվում համացանցից․ ոմանք՝ պարզապես որպես սպառող, ոմանք՝ անգամ հենց բովանդակություն ստեղծող։

Ամեն օր համացանցում հայտնվող նորանոր բլոգերն ու նորահայտ բլոգերներն էլ գալիս են ապացուցելու, որ համացանցի մեծ աշխարհում լինելու ցանկությունը շատերին է հրապուրում, մեր տարեկիցներին՝ նույնպես։

Իրենց հայտնի, նվազ հայտնի կամ անգամ անհայտ բլոգերով համացանցում սեփական անկյունն են ուզում ունենալ  շատերը։ Մեր այսօրվա հյուրն էլ նրանցից մեկն է․․․ 

Ծանոթանանք․․․Մարիա Տոնոյան, Ինֆորմատիկայի պետական քոլեջի «Վեբ դիզայն» բաժնի ուսանող։

Ցուցադրել ավելի
Back to top button