Եթե դուք էլ եք սիրում օդանավային թռիչքները, ուրեմն ինքներդ ձեզ տվել եք այն հարցը, որը կհնչեցնենք մեր այս թողարկմանը: Գուցե ձեզնից ոմանք աէրոֆոբիա՞ ունեն, բայց կարծում ենք, որ այս հարցի պատասխանը ձեզ նույնպես կհետաքրքրի:
Եվ այսպես օրվա հարցը․ ինչո՞ւ ինքնաթիռը թռիչքի ժամանակ թևերը չի թափահարում: Դե հա, դրանք կառուցվել են թռչունների թևերի նմանությամբ, և եթե այդպես է….. ինչո՞ւ չեն թափահարվում:
Առաջին հայացքից, գուցե, այս հարցը բավականին ծիծաղելի է, սակայն , հավատացեք, այն ունի պատասխան, իսկ պատասխան կարող են տալ մարդիկ, ովքեր ավելի սերտ են կապված ավիացիայի հետ:
Ինքնաթիռը նման է հզոր թռչնի, բայց, ինչպես գիտենք, թռչունները վեր են բարձրանում թևերը թափահարելու օգնությամբ․․․ մինչդեռ ինքնաթիռն այդ գործողությունը կատարելու այլ մեխանիզմներ ունի: Ինչպիսի՞․․․
Այսօր կբացահայտենք հենց այս հարցը, կպատմենք, թե ինչպե՞ս է ինքնաթիռը մնում օդում և ինչո՞ւ դա անելու համար նրան պետք չէ թևերը թափահարել:
Եթե բնությունից միլիոնավոր տարիների էվոլյուցիա է պահանջվել կենդանի էակներին երկինք բարձրացնելու համար, ապա մարդկությունն այս խնդիրը լուծել է շատ ավելի արագ: Դեդալոսի և Իկարոսի առասպելի ստեղծումից մինչև Ռայթ եղբայրների առաջին կառավարվող ինքնաթիռի թռիչքը՝ անցել է մոտ երեք հազար տարի:
Օդանավի ամենակարևոր մասը, վեր բարձրանալու համար, թևն է: Առանց դրա ինքնաթիռը վերածվում է տարբեր դետալների անպետք հավաքածուի։ Ինքնաթիռի թևը հրաշալի գյուտ է և ինժեներական արվեստի իսկական գործ:
Հենց Ռայթ եղբայրների և նրանց նախորդողների հետազոտություններն ու փորձերն էլ հիմք դարձան ավիացիայի հետագա զարգացման համար․ թևերը դարձան ինքնաթիռի անբաժանելի մասն ու ապահովում են թռիչքի վերամբարձ ուժն ու կառավարումը:
Եվ այսպես, ինչո՞ւ թռչելիս ինքնաթիռը թևերը չի թափահարում օրվա հարցն ուղղել ենք Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Արզուն Գևորգյանին: