Ապրում էին երկու եղբայր, մեկը հարուստ, մյուսն՝ աղքատ: Հարուստը որոշեց որդուն ամուսնացնել, աղքատ եղբայրն էլ իմացավ այդ մասին, պարտքով կարկանդակ վերցրեց ու գնաց հարսանիք: Բայց հարուստ եղբայրը բարկացավ նրան տեսնելով.
-Ի՞նչ ես եկել իմ տուն, հյուրերիս կվախեցնես, թող գնա, ոչ քեզ եմ կարոտ, ոչ քո բերած կարկանդակին …