Կոմիտասի թանգարան-ինստիտուտում օրերս բացվել է «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրությունը, որը հայկական և ֆրանսիական երաժշտարվեստում եղեգի գործածության, մասնավորապես` փողային նվագարանների պատրաստման մասին է։ Ցուցահանդեսում ներկայացվել են պատմական փաստեր եղեգի կիրառման վերաբերյալ՝ վերհանելով մի շարք հիմնախնդիրներ՝ կապված նվագարանագործ վարպետների արհեստի և երաժիշտ-կատարողների գործունեության հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում։
Ցուցադրությունը երկխոսության մեջ է դնում հայկական ավանդական և ֆրանսիական բարոկկո երաժշտության մեջ կիրառվող փողային գործիքները՝ դուդուկը, զուռնան և հոբոյը ու եղեգից պատրաստվող ձայնոցները: Ցուցահանդեսը տևելու է երեք ամիս և մինչև հունիս ամիսը բաց կլինի հանրության առջև։