Տեսանյութեր

Հեքիաթն անիվների վրա

Մայիսի 1-ից հունիսի 30-ը Երևանի բոլոր վարչական շրջաններում՝  բակերում  և այգիներում փոքրիկներին հյուր կգա «Բեբուկ» շարժական թատրոնը և  կներկայանա «Հեքիաթն անիվների վրա» խորագրով ինտերակտիվ ներկայացումներով։ Ծրագրի շրջանակում փոքրիկները կդիտեն տիկնիկային, ինչպես նաև ստվերային թատրոնի ներկայացումներ և ուրախ ժամանակ կանցկացնեն հեքիաթի հերոսների հետ։                       

Ներկայացումների ժամանակացույցին   կարող եք ծանոթանալ «Բեբուկ» շարժական թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ   մայիսի 1-ին թատրոնը հանդես կգա  Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա  և Շենգավիթ վարչական շրջաններում։

Ցուցադրել ավելի
Back to top button