Մեր օրերում առավել հաճախ են ծնվում նոր մասնագիտություններ, որոնք կարճ ժամանակում ոչ միայն լայն տարածում են գտնում, այլև՝ շարունակում են փոփոխվել, զարգանալ ու նոր հեռանկարներ ունենալ:
Այդպիսի դինամիկ ու, համեմատաբար, երիտասարդ մասնագիտության մասին էլ այսօր խոսելու ենք:
Մարդիկ ձգտում են տիրապետել այնպիսի հմտությունների ու մասնագիտությունների, որոնք թույլ կտան աշխատել գրեթե ցանկացած վայրից՝ սրճարան, մոտակա այգի կամ էլ տան սիրելի անկյունը։
Սոցիալական մեդիա մարքեթինգը՝ մեզ հայտնի SMM-ը, ստեղծվել է սոցիալական ցանցերի ստեղծմանն ու զարգացմանը զուգահեռ: Համացանցը հնարավորություն է տալիս ունենալ աշխատանք, որը հնարավոր կլինի համատեղել ուսման, իսկ հետագայում էլ՝ այլ աշխատանքի հետ։
Այսօր Զարթուցիչում հյուրընկալել ենք “Insight On” ակադեմիայի մարքեթինգի բաժնի ղեկավար Մանե Մկրտչյանին՝ ով ներկայացնելու է հետաքրքիր փաստեր թե՛ սոցիալական մեդիայի ու թե՛ SMM-ի մասին։