ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024թ. մայիսից իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը:
Ծրագիրը մեկնարկել է մայիսի 6-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ մայիսի 13-22-ը այն կիրականացվի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:
Վերոնշյալ 2 միջոցառումներին մասնակցել է շուրջ 60 կամավոր:
«Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը նախատեսված է մշակույթի ոլորտում կամավորական գործունեություն ու կամավոր աշխատանք իրականացնող անձանց համար: Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ և հմտություններ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու համար: Ծրագիրը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-մշակութային կյանքում լիարժեք ներգրավվածության ապահովվմանը կամավորների միջոցով:
Ծրագրի շրջանակում ներառական ոլորտի առաջատար մասնագետները ներգրավմամբ կազմակերպվում են դասընթացներ, վարպետության դասեր, այլ նպատակային միջոցառումներ, իրականացվում են հանդիպումներ Հայաստանում գործող մի շարք ներառական փառատոների, ծրագրերի ղեկավարների և հաշմանդամություն ունեցող արվետագետների հետ: