Այսօր Ռադիո Արևիկի ստուդիայում հյուրընկալել ենք ԵՊՀ դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի կենսաբանության օլիմպիական խմբակի ղեկավար Սեդա Մարությանին և ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի տասներորդցիներ Մարիամ Գալստյանին և Նանե Անանիկյանին։
Հանդիպման առիթը մեր հյուրերի ձեռքբերումն է․ Նանեն և Մարիամը հաղթահարել են կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախնական երկու փուլերը և անցել են եզրափակիչ փուլ, որը կանցկացվի Ինդոնեզիայի Բալի կղզում հունիսի վերջին, և որին Հայաստանի Հանրապետությունից կմասնակցի տասը դպրոցական։
Հարց — Տիկին Մարության, ես ասացի՝ ձեռքբերում։ Ձեր կարծիքով սա ձեռքբերու՞մ է, թե՞ հաղթանակ։
Ս․ Մարության — Մեր աշակերտուհիների այս հաջողությունը և՛ ձեռքբերում է, և՛ հաղթանակ։ Ձեռքբերում է, որովհետև սա իրենց ապագա ավելի մեծ ձեռքբերումների առաջին քայլն է, և հաղթանակ է, որովհետև շատ կարճ ժամանակ էին սկսել պարապել օլիմպիական ծրագրով՝ ընդամենը մեկ ոչ լրիվ ուսումնական տարի, որի արդյունքում կարողացան հասնել այս հաջողությանը․ հաղթահարել երկու բավականին բարդ փուլ և անցնել եզրափակիչ։ Իհարկե սա հաղթանակ է, որովհետև միջազգային օլիմպիադան մնում է միջազգային օլիմպիադա։
Հարց — Մարիամ և Նանե, սա առաջին մեծ մասշտաբի օլիմպիադան է, որին մասնակցելու եք։ Ինչպե՞ս եք տրամադրված։
Մարիամ — Բնական է՝ մի փոքր լարված ենք, հուզմունքն էլ, իհարկե, կա, բայց մեծ է նաև պատասխանատվության զգացումը, որ ներկայացնում ենք մեր դպրոցը, ներկայացնում ենք մեր երկիրը ու մեծ սպասելիքներ ունենք ինքներս մեզնից։
Նանե — Իհարկե, լարվածությունն ու հուզմունքը կան, ու պատասխանատվությունն էլ բարձր է, որ դու քո դպրոցն ես ներկայացնում, քո երկիրը։ Սպասումներ առայժմ չունենք, որ շատ չհուսահատվենք վատ արդյունքի դեպքում․․․
Շարունակությունը՝ զրույցում։