Զարթուցիչ

Հետաքրքիր օր՝ ժողովրդական արվեստների թանգարանի փայտարվեստի ցուցասրահում

Մայիսի 18-ին շատերս ենք մասնակցել Թանգարանային գիշերվա միջոցառումներին։

Արամիդան որոշել էր, որ ոչ միայն պարզապես որպես այցելու է գնալու թանգարան այդ օրը, այլև՝ որպես լրագրող և փոքրիկ հաղորդում է պատրաստելու իր այցելություններից։ Լսենք Արամիդային։

Արամիդա — Երբ մտածում էի՝ ուր գնալ թանգարանային գիշերը, ծնողներիս հետ քննարկելուց հետո որոշեցի, որ արժե այցելել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի փայտարվեստի ցուցասրահ, որտեղ երբեք չէի եղել։ Ցուցասրահը գտնվում է Պարոնյան 3 հասցեում։ Ցուցասրահը փոքր է, բայց՝ լի շատ հետաքրքիր ցուցանմուշներով։ Հնում կենցաղում գործածվող տարբեր չափերի մաքոքներ, գուլպա չորացնելու հարմարանք, գաթանախշիչներ, հայկական զարդանախշերով օրորոցներ և նստարաններ, քանդակներ, կուժեր, սպասք ու էլի շատ ուշագրավ նմուշներ տեսա ես։

Թանգարանի տնօրեն Լուսինե  Թորոյանն էլ էր ցուցասրահում, և նրան խնդրեցի պատմել այն մասին, թե ինչպես և երբ է առաջացել այսպիսի ցուցասրահ ունենալու միտքը։

Այդ օրը թանգարանի այցելուների հետ անցկացվեցին նաև վարպետաց դասեր, որոնք, ի դեպ,  թանգարանում պարբերաբար են անցկացվում։

Շատ հետաքրքիր ցուցանմուշներ կան այստեղ՝  փայտարվեստի ցուցասրահում․ ժամանակ լինելու դեպքում անպայման այցելեք տեսնելու դրանք։

Ցուցադրել ավելի
Back to top button