Մայրիկի դպրոց

«Նանի՛կ արա, ի՛մ բալիկ»․ Մայրիկի դպրոց

Մայիսի 18—ին «Երազ» այգում «Երազ» մանկական մատենաշարն անցկացրեց «Երազի գիրք․ նոր հերոսներ» միջոցառումը, որի ընթացքում Newmag հրատարակչությունը ներկայացրեց չորս նոր գիրք, դրանց թվում՝ քնի խորհրդատու Աստղիկ Նադիրյանի «Նանի՛կ արա, իմ բալի՛կ» գիրքը ծնողների համար։ Հեղինակը գրքի համար նաև ուղեցույց է կազմել։ Աստղիկ Նադիրյանն այսօր մեր հյուրն է։

Հարց — Աստղի՛կ, թվում է, թե այնքան բնական գործողություններ են թե՛ երեխայի քնելը, թե՛ նրան քնեցնելը, որ դրա համար գիրք և ուղեցույց ունենալը կարող է զարմանալի լինել։

Ա․ Նադիրյան — Ինձ համար էլ էր զարմանալի մինչև աղջկաս ծնվելը, որովհետև գրքերը, որ կարդացել էի մինչև իր ծնվելը հիմնականում մանկաբույժների գրքեր էին և վերաբերում էին խնամքին, իսկ քնին յուրաքանչյուրում ինչ-որ գլուխ կամ բաժին էր հատկացված։ Եվ երբ ծնվեց աղջիկս, ով զգայուն խառնվածք ուներ, հասկացա, որ շատ բաներ չեմ հասկանում, օրինակ՝ ինչպե՞ս պառկեցնել, ինչպե՞ս քնեցնել, հատկապես որ կրծքին չէր քնում, իսկ ես մեջքի խնդիր ունեի և չէի կարող գրկում պահել, օրորել։ Այդ ընթացքում հիմնականում ռուսալեզու էջերին էի հետևում, որոնք ևս այդ շրջանում ավելի նոր էին, բայց առաջին գրքերը, որ գնեցի, Մարկ Վայսբլուտի Healthy Sleep Habits, Happy Child գիրքն էր, որը համարվում է ամենախոր ուսումնասիրություններից մեկը և Էլիզաբեթ Փենթլիի գիրքը։ Եվ այս երկու մասնագետները շատ հակադիր դիրքորոշում ունեն։ Մեկը մանկաբույժի աչքով է նայում խնդրին, ասում, որ երեխան պետք է առանձին քնի, ինչ-որ չափով լաց լինելու մեթոդն է առաջ տանում, և Էլիզաբեթ Փենթլին, ով հակառակն է ասում ՝ գրկեք, սիրեք, առանց լացի քունը կարգավորելու մեթոդն է առաջարկում։ Սա սկիզբն էր, որ մտածեցի․ իդեալական կլիներ կարողանալ հայ ծնողին բերել ու ցույց տալ սրանց բալանսը։ Այսպես սկսեցի խոսել, գրել․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button