Զարթուցիչ

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է 

106 տարի առաջ  այս օրը, Հայաստանը տոնեց Առաջին Հանրապետության հռչակումը։ Այն ծնվեց Հայաստանի համար դժվար ու շատ ծանր պայմաններում։ 

Եվ այսօր՝ 106 տարի անց էլ  մենք պարտավոր ենք արժևորել ու վերաիմաստավորել մեր պատմությունն ու անցած ճանապարհը։ 

Մենք՝ բոլորս, թե՛ պատմության դասագրքերից և թե՛ մեր ծնողներից կամ տատիկ-պապիկներից գիտենք, որ 1918 թվականի մայիսյան հաղթանակները բեկումնային են եղել Հայաստանի համար։ Սարդարապատի, Բաշ Ապարանի  և Ղարաքիլիսայի հերոսամարտերը,  կենաց մահու կռիվները փրկել են հայությանը վատթարագույնից՝ ոչնչացումից և  հիմք են դարձել Հայոց անկախ պետականության ձևավորմանը։

Հայաստանի առաջին հանրապետության հիմքի վրա հետագայում ձևավորվեցին այն նախադրյալները, որոնք 1991 թվականին բերեցին նոր անկախություն ու հաղթանակներ:

Սիրելի ունկնդիրներ, օրացույցը մեզ հուշում է, որ մենք երբեք չպետք է մոռանանք պատմության դասերի և մեր մղած պայքարի մասին։

Այժմ առաջարկում ենք միասին քայլել պատմության արահետներով ։Լսենք Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանին։ Նա մեզ կներկայացնի թանգարանի հավաքածուների մասին։ 

Ցուցադրել ավելի
Back to top button