Պստիկաշեն

Դպրոցում խաղեր, իհարկե՛, լինելու են. Պստիկաշեն

Շատ ու շատ պստիկաշենցիների նման մեր այսօրվա հյուրը՝ Լյուսին էլ, այս տարի կավարտի մանկապարտեզն ու սեպտեմբերին կգնա դպրոց։

Սա, իհարկե, կարևոր փոփոխություն է ցանկացած մարդու կյանքում։ Եվ ես ուզում եմ հասկանալ, թե Լյուսին ի՞նչ կարծիք ունի այս փոփոխության մասին։

–Սպասում եմ, մի քիչ էլ՝ շա՜տ քիչ, լարվում եմ։

–Ինչու՞ ես լարվում, Լյուսի՛։

–Դե, որ ինչ–որ բան ուզում եմ որ նույնը մնա, բայց դա փոխվելու է։

–Լյուսի, իսկ ի՞նչ ես կարծում, դպրոցում խաղեր լինելու՞ են։

–Իհարկե լինելու են,–շատ վստահ ասում է Լյուսին և դպրոցական մի քանի խաղի մասին պատմում մեզ։

Բայց միայն պատմելով՝ ի՞նչ խաղ։ Եվ Լյուսին ու ես սկսում ենք խաղալ․․․Է՛լ բառախաղ, է՛լ հանելուկախաղ․․․Միացե՛ք մեզ, շատ ուրախ ենք խաղալու այսօր․․․

Ցուցադրել ավելի
Back to top button