Արդեն մտածու՞մ եք այն մասին, թե ինչպես եք անցկացնելու հունիսի 1–ը։ Տարբերակներ, հաստատ, ունեք, բայց այս մեկն էլ կարող եք նկատի ունենալ։
Հունիսմեկյան հրաշալի ժամանց են առաջարկում «Քառակուսի» հիմնադրամը և ԵՊՀ-ի ՍԹԵՄ ավագ դպրոցը․ սիրով հրավիրում են մասնակցելու «Տրամաբանական խաղերի փառատոնի»։
Փառատոնի նպատակն է մի վայրում հավաքել գլուխկոտրուկների և տրամաբանական խաղերի սիրահարներին։ Միջոցառումը կրում է ժամանցային բնույթ։ Այն նախատեսված է 4-9-րդ դասարանցիների համար։
Միջոցառման ընթացքում մասնակիցները կլուծեն գլուխկոտրուկներ, կխաղան տրամաբանական խաղեր, որոնց կանոնները պարզ են, և դրանք յուրացնելու համար, ինչպես վստահ են կազմակերպիչները, 5 րոպեն էլ բավարար է։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված են տարբեր խաղեր։ Կան թիմային և անհատական խաղեր։
Եվ այսպես, հունիսի մեկին, ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում՝ Ալեք. Մանուկյան 1 հասցեում, ժամը 10։00-15։00-ն ընկած հատվածում 4-9-րդ դասարանցիները կարող են մասնակցել Տրամաբանական խաղերի փառատոնին։
Մուտքն ազատ է։