Արդեն 3-րդ տարին է «Զանգակ» գրատունը կազմակերպում է «Մանկական գրքի փառատոն» և բոլորին հրավիրում Անգլիական այգի՝ միասին տոնելու ամռան առաջին օրերը։
Հունիսի 1-ին և 2-ին կեսօրից մինչ երեկո, այցելուները կմասնակցեն գրքերի շնորհանդեսների, համերգների, տիկնիկային ներկայացումների, աշխատարանների և այլ հետաքրքիր ծրագրերի։
Բայց սա դեռ ամենը չէ։ Հունիսի 1-ից մեկնարկում է նաև «Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» սիրված ծրագիրը, որը նույնպես լավ նվեր է ընթերցասերների համար։
մեկ րոպեից էլ քիչ