Լուրեր

Երևանում շարունակվում է բալետային փառատոնը

Ինչպես արդեն հայտնի է Հայաստանի մայրաքաղաքում հունիսի 2-ից մեկնարկել է «Երևանի բալետ ֆեստ»-ը:

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ այդ առիթով հունիսի 2-ից 5-ը ներառյալ Թումանյանի անվան այգու տարածքից բալետային ներկայացումների ավարտից հետո դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ:

Հիշեցնենք, որ բացօթյա բալետային փառատոնին Երևանում հանդես են գալիս Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները: 

Ցուցադրել ավելի
Back to top button