Զարթուցիչ

Մեղուները՝ մոլորակի պահապաններ. Զարթուցիչ

Գիտե՞ք, որ ծաղիկների փոշոտման պատասխանատու և կարևոր գործի 80%-ը  բաժին է ընկնում փոքրիկ, բայց աշխատասեր մեղուներին։ 

Եթե ​​մեղուները անհետանան երկրի երեսից, մարդկությունը կգոյատևի ընդամենը չորս տարի: 

Այս հայտնի խոսքերը պատկանում են ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնին: 

Որքան էլ զարմանալի թվա, բայց մեղվաընտանիքներում կան սահմանված օրենքներ ու պարտականություններ, որոնց հետևում են փեթակի բոլոր մեղուները։

Կարճ ասած՝ մեղվաընտանիքում յուրաքանչյուր մեղու գիտի, թե որն է իր պարտականությունը։ Բոլոր մեղվաընտանիքներում կա մայր մեղու, փոշոտմանը մասնակցող մեղուներ, փեթակը շարունակ հսկող զինվոր–մեղուներ և ավելի երիտասարդ մեղուներ, որոնք չեն կարող մասնակցել փոշոտմանը, բայց արտադրում են մայրակաթ, որ կերակրեն մայր մեղվին։

Այո, մեղուների զարմանալի աշխարհում պարտականությունների բաշխումը և խնամքը տեղի է ունենում հակառակ տեսքով։ Ա՜յ, այսպիսի հետաքրքիր բաներ։

Ի դեպ՝ մայր մեղվի հետ կապված շատ հետաքրքիր փաստեր կան։ Օրինակ՝ երբ կա մայր մեղվի մի քանի թեկնածու, առաջինը ծնված մայր մեղուն կարող է խայթել ու սպանել մյուս հնարավոր թագուհիներին, որպեսզի ինքը դառնա փեթակի թագուհին։

Եվ վերջում՝ չենք մոռանում, թե ինչքան կարևոր են մեղուները մեր բնության, էկոհամակարգերի, ինչպես նաև՝ մարդկության համար։ Գաղտնիք չէ, որ երբ նրանք մեզ խայթում են՝ նրանք այլևս չեն կարող ապրել։

Ուստի՝ պետք է զգույշ լինենք այս փոքրիկ միջատներից ու չվախեցնենք, որպեսզի պաշտպանվելու նպատակով ստիպված չլինեն խայթել մեզ։

Ցուցադրել ավելի
Back to top button