Զարթուցիչ

Ամառային ճամբար Խնկո Ապոր անվանչգրադարանում. Զարթուցիչ

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի օրն է։ Այն սահմանվել Է 1972 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից։ Այս օրը տարբեր երկրներում բնապահպանական միջոցառումներ են անցկացվում և մարդկանց ուշադրությունը սևեռում շրջակա միջավայրի հիմնախնդիրների վրա։ Միանալով օրվան, հիշենք մի քանի պարզ կանոն որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը։

Չաղտոտենք մեր շրջապատը և ժամանակ առ ժամանակ շենքերի բակերը մաքրենք կուտակված աղբից։ Հաճախ կարելի է նկատել, որ մարդիկ կոնֆետի ու պաղպաղակի թղթերն ու սննդի մնացորդները դեն են նետում պատուհանից և աղտոտում բակը։ Եկեք այսօրվանից հրաժեշտ տանք այդ վնասակար ու տգեղ սովորություններին։ Օգտվենք բազմակի օգտագործման կտորե տոպրակներից և նվազեցնենք պլաստիկ թափոնների քանակը։ Նշենք, որ բնության մեջ պլաստիկների քայքայման համար հարյուրավոր տարիներ են պահանջվում։

Նույնը կարող ենք անել նաև շշերի դեպքում։ Այսինքն մեկ անգամ գնենք բազմակի օգտագործման ապակյա շիշ և առօրյայում դա օգտագործենք։ Էկոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում տարեկան արտադրված պլաստիկ շշերի 85%-ը հայտնվում է աղբավայրերում կամ շրջակա միջավայրում։ Ահա այպիսի պարզ բնապահպանական քայլեր, որոնք կօգնեն որոշ չափով մաքուր պահել շրջակա միջավայրը։

Իսկ գիտե՞ք, որ ամառային ճամբարի կարող եք մասնակցել նաև Երևանում և այն էլ այնպիսի վայրում, որտեղ շա՜տ գրքեր կան։ Խոսքը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մասին է։ Ամռան 3 ամիսներին էլ այստեղ գործելու է Ամառային ճամբար, որտեղ դուք բազմաթիվ ծրագրերի կարող եք մասնակցել և հետաքրքիր ժամանց ունենալ։ Եթե հետաքրքրեց՝ լսեք մեր զրույցը գրադարանի զարգացման ծրագրերի բաժնի վարիչ Նաիրա Աճեմյանի հետ և կիմանաք, թե ինչպես դառնալ ճամբարի մասնակից։

Ցուցադրել ավելի
Back to top button