Ռուսական հեքիաթ
Խրճիթում ապրում էին կատուն, աքլորն ու մի փոքրիկ մարդուկ՝ անունը Խիժառկա։ Կատուն ու աքլորը գնում էին որսի, իսկ Խիժառկան տան գործերն էր անում․ ճաշ էր եփում, տունն էր մաքրում, լվացք էր անում և այլն։ Բայց ամենից շատ Խիժառկան սիրում էր սեղանին դասավորել սպասքն ու գդալները ու ինքն իրեն խոսում էր․
-Այս գդալն աքլորինն է, այս գդալը կատվինն է, իսկ այս սիրու՜ն, պուպուշ, նախշուն գդալը ոսկեզոծ պոչով հենց իմն է․․․