Նախորդ ամիսը՝ մայիսը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համար շրջագայությունների ամիս էր։ Մայիսի 3-ին սկսվեց և 17-ին ավարտվեց շրջագայությունը Գերմանիայում, իսկ մայիսի 26-29-ը երգչախումբը Սյունիքում էր, որտեղ մասնակցեց արդեն ավանդական դարձած «Երգով ու սիրով» խորագիրը կրող մանկական երգչախմբերի փառատոնին։
Երգչախումբը Գերմանիա էր մեկնել՝ մասնակցելու Հանովերի միջազգային փառատոնին, բայց համերգներ եղան նաև Դորտմունդում, Համբուրգում և Մյունխենում՝ անմոռանալի տպավորություններ թողնելով թե՛ «Հայաստանի փոքրիկ երգիչների» և թե՛ նրանց հանդիսատեսի սրտերում։
Դե, իսկ հայրենիքում փոքրիկ երգիչներին գրկաբաց սպասում էր Սյունիքը, և իրենք էլ՝ Հայաստանի փոքրիկ երգիչները, Սյունիք էին շտապում գրկաբաց, կարոտած, երգն ու սերը՝ իրենց հետ։
«Մեկնարկ» ծրագրի հյուրի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ զրույցը երգչախմբի մայիսյան շրջագայության յուրօրինակ ամփոփումն է։