Ըստ ՄԱԿ-ի օրացույցի, այսօր աշխարհի մի շարք երկրներում ու նաև Հայաստանում նշվում է Սննդամթերքի անվտանգության միջազգային օրը։
Պետք է նկատի ունենանք, որ անվտանգ սնունդը անմիջականորեն կապված է մեր առողջության հետ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն տարի միլիոնավոր մարդիկ հիվանդանում են վտանգավոր սնունդ ընդունելու հետևանքով։
Իսկ առողջությունը չխաթարելու համար պետք է հիշենք մի քանի կանոն և դրանք կիրառենք առօրյայում։
Մաքուր ձեռքերի կանոն։ Սննդին դիպչելուց առաջ հարկավոր է ձեռքերը լվալ տաք ջրով և օճառով։ Մասնագետները հիշեցնում են, որ սննդային թունավորումներ առաջանում են նաև անլվա ձեռքով սննդին դիպչելու հետևանքով։
Երկրորդ կանոնը վերաբերում է սննդի պահեստավորմանն ու պահպանմանը։
Նախ հարկավոր է հիշել, որ հում և եփած սննդամթերքը սառնարանում միասին պահպանելը սխալ է՝ դա նույնպես կարող է հանգեցնել սննդային թունավորումների։ Դրանք պահպանեք առանձին-առանձին՝ հերմետիկ փաթեթավորված: Եկեք չմոռանանք այս պարզ կանոնների մասին և չվտանգենք մեր առողջությունը։
Այս եթերաժամին ձեզ կպատմենք նաև Հայաստանի պատմության թանգարանի Ամառային դպրոցի մասին, որն իր դռները պատանիների առաջ կբացի հունիսի 11-ից։ Թե ի՞նչ ծրագրեր են իրականացվելու ամառային դպրոցում և ինչպե՞ս կարող ենք մասնակցել, կներկայացնի թանգարանի կրթական ծրագրերի մասնագետ Մարինա Մուրադյանցը։