Մայրիկի դպրոց

Հիպերակտի՞վ, թե՞ աշխույժ. Մայրիկի դպրոց

Հաճախ դպրոցում  որևէ երեխայի բնութագրելիս ուսուցիչներն ասում են՝ դե, նա հիպերակտիվ երեխա է, տեղում դադար չի մնում։

Մի՞շտ է այս բնութագրումը ճշգրիտ և մի՞շտ ենք այն ճիշտ օգտագործում։ Ի՞նչ է հիպերակտիվությունը, ինչպե՞ս տարբերել` առողջական խնդրի՞ հետ գործ ունենք, թե՞ պարզապես ակտիվ, աշխույժ երեխայի հետ, և ու՞մ տիրույթն է սա` հոգեբանի՞, թե՞ նյարդաբանի։

Այս հարցերով ենք դիմել հոգեբան Արմինե Վարդանյանին։

Ա․ Վարդանյան — Կարծում եմ՝ այս եզրույթը մենք չափազանց շատ ենք գործածում և ոչ միշտ տեղին, որովհետև երեխաներին, ընդհանրապես, ի տարբերություն մեծահասակների և թեկուզ տան մյուս երեխաների, հատուկ է ակտիվությունը, գործողություններում՝ արագությունը։ Իրենք կարող են անընդհատ շարժման մեջ լինել, անընդհատ զբաղված լիել, բայց չլինել հիպերակտիվ։ Եվ շատ կարևոր է հիպերակտիվությունը՝ գերակտիվությունը, չշփոթել չափազանց շատ տեմպի, արագության, շարժունության հետ, ինչը բնորոշ է երեխաներին։Իրենց շատ բնորոշ է, որ պետք է վազվզեն, տեղում տիտիկ չանեն և իրենց հետաքրքրղ որևէ երևույթի վրա շատ արագ իրենց ուշադրությունը շեղեն։ Օրինակ, ենթադրենք 6 տարեկան երեխան գնացել է դպրոց, և մայրիկն իրեն ստիպում է, որ գրասեղանի մոտ նստի և մասնիկներ գրի, բայց երեխան բակից ձայն է լսում և շատ բնական է և շատ առողջ է, որ երեխան պիտի վազի դեպի ձայնը։

 Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button