Այս թողարկմանն անդրադարձել ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող միանգամից 2 խոշոր նախագծերի:
Վերջերս Երևանում, իսկ ավելի կոնկրետ Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի բացման արարողությունը: Ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է: Գրեթե նույն ընթացքում մեկնարկել է նաև «Կանայք տվյալագիտության մեջ — Հայաստան 2024» միջազգային համաժողովը:
Ռադիոլաբում հյուրընկալել ենք Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի հիմնադրում ծրագրի ղեկավար Լիլիթ Մանուչարյանին և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի համակարգող, WIDS Հայաստան 2024 դեսպան Իզաբելլա Խանզրատյանին: