Մայրիկի դպրոց

Սովորե՛ք հարգել ձեր մարմինը. Մայրիկի դպրոց

Դեռահասությունը բարդ փուլ է մարդու կյանքում շատ տարբեր պատճառներով, այդ թվում նաև՝ արտաքինի ոչ միշտ հաճելի փոփոխությունների պատճառով։ Գիրանալ, թմբլիկանալ, անսպասելի բոյովանալ, շատ նիհարել․ սրանք այդ փոփոխություններից մի քանիսն են, որոնք խանգարում են դեռահասներին, և նրանք սկսում են ելքեր փնտրել։ Հատկապես գիրության դեպքում ելքը, որպես կանոն, դիետաներն են, որոնցով լի է համացանցը, որը փորձարկել է ընկերուհին կամ որի մասին խիստ գովեստով է խոսում մայրիկի ընկերուհին․․․

Հավելյալ սնուցման մասնագետ, սննդային թերապևտ Սաթինե Բարսեղյանի հետ զրույցը դեռահասության շրջանում դիետաներով տարվածության մասին է։ Նաև անդրադարձել ենք այն հարցին, թե օգտակա՞ր է արդյոք մարզվող պատանիների համար լրացուցիչ պրոտեինի օգտագործումը։

Ցուցադրել ավելի
Back to top button