Զարթուցիչ

Այսօր Կայուն գաստրոնոմիայի օրն է. Զարթուցիչ

Մենք այն ենք՝ ինչ ուտում ենք։ Հույն բժիշկ, փիլիսոփա Հիպոկրատի այս խոսքերը, հավանաբար, շատերիս են ծանոթ։ 

Սիրելի ռադիլսողներ այսօր հունիսի 18-ն է, և օրացույցը մեզ հուշում է, որ այսօր Կայուն գաստրոնոմիայի օրն է։

Կռահում եք, չէ՞՝ թե  ի՜նչ առողջ թեմաների ենք անդրադառնալու մեր եթերում։

Այսպիսով, սննդային մշակույթը և կայուն զարգացումը փոխկապակցված են։ 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Միավորված ազգերի կազմակերպությունը հունիսի 18-ը սահմանեց՝ որպես Կայուն գաստրոնոմիայի օր։ 

Օրվա նպատակն է՝ հանրության ուշադրությունը կենտրոնացնել կայուն գաստրոնոմիայի դերի, գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության, սննդի բարելավման ու սննդային կայուն ատադրության վրա։

Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը աշխարհում կլինի մոտ 9 միլիարդ մարդ, և նրանք սնվելու կենսական կարիք կունենան։ Ուստի՝ մարդկությունը ներկայումս արդեն իսկ սկսել է բավականաչափ սննդամթերք արտադրել։

Բայց սա, իհարկե, բավարար չէ։ Որպես սպառողներ՝ մենք պետք է է՛լ ավելի ուշադիր լինենք և խնայողաբար օգտագործենք մեզ տրված բնական ռեսուրսները։ 

Ի դեպ, ֆերմաները ներկայումս ապահովում են աշխարհում սննդի 80%-ը: Սա օգնում է զարգացնել տվյալ տարածաշրջանի տնտեսությունը, աջակցել գյուղացիական տնտեսություններին և նվազեցնել ջերմոցային գազերը ու սննդամթերք տեղափոխելու համար օգտագործվող ռեսուրսները: 

Դե, իսկ ամեն տարի՝ այս օրը, Միավորված ազգերի կազմակերպությունը հրավիրում է իր բոլոր անդամ կազմակերպություններին, անդամ պետություննեին և ողջ հանրությանը՝ կարևորելու Կայուն գաստրոնոմիայի զարգացումը և անվտանգ սննդամթերքների օգտագործումը։

Ցուցադրել ավելի
Back to top button