Ի՞նչ, ասում եք՝ այո՞․․․Կներեք, բայց սխալվում եք․ փիղն ինչու՞ պիտի մկից վախենա։ Նարեն, Մարին, Դավիթն ու Վարդանն էլ, երբ Ինչուիկների աշխարհում այս հարցին հանդիպեցին, միաձայն ասացին՝ այո՛, փիղը վախենում է մկից։ Եվ․․․սխալվեցին․․․
Ուրիշ չարաճճի հարցեր ու հարցական նախադասություններ էլ հանդիպեցին մեր հերոսներին, որոնք որոշել էին ամառվա այս սիրուն օրն անցկացնել Ինչուիկների աշխարհում։ Միացե՛ք հրաշալի քառյակին, դուք էլ հայտնվեք ինչուների մեջ ու փորձեք պատասխանել, օրինակ, այն հարցին, թե ինչու ամառը մի ամբողջ տարի չի տևում, ամպրոպի ժամանակ սկզբում կայծա՞կն ենք տեսնում, թե՞ ամպերի գոռգոռոցը լսում, փորձեք ճիշտ հերթականությամբ թվարկել ծիածանի գույները․․․
Մի խոսքով՝ միացե՛ք մեզ․․․