Զարթուցիչ

Այցելություն Բունկա փղիկին. Զարթուցիչ

Օրացույցը հուշում է, որ հունիսի 20-ը կենդանաբանական այգիներում ապրող փղերի պաշտպանության օրն է։

Առաջին անգամ օրը նշվել է 2009 թվականին։ Հենց այդ ժամանակ փղերի պաշտպանության հարցերով զբաղվող մարդիկ սահմանեցին իրենց հիմնական նապատակները, որոնցից գլխավորը աշխարհի բոլոր փղերին անազատությունից դուրս բերելն է։

Ցամաքի ամենախոշոր այս կաթնասունների բնականոն կյանքի պայմանը ընդարձակ տարածքներում ապրելն է։ Օրվա ընթացքում նրանք անցնում են մի քանի կիլոմետր տարածություն՝ հաղթահարելով գետեր, անտառներ, սավաննաներ։ Բնության մեջ փղերն ապրում են մեծ ընտանիքներով, սերտ ընտանեկան կապերով՝ միմյանց հետ անգամ հեռավորության վրա հաղորդակցվելով, իսկ անազատության մեջ նրանք զրկված են այս ամենից և արդյունքում ապրում են ոչ լիարժեք կյանքով։ Ահա թե ինչու փղերի պաշտպանությամբ մտահոգ մարդիկ  ողջ աշխարհում միավորվում են՝ այս բարի հսկաներին օգնելու համար։

ԱՄՆ-ում, օրինակ, փղերի պաշտպանությանը նվիրված միջոցառումներն առաջին պտուղներն են տվել․ մոտ 20  կենդանաբանական այգում փակվել են փղերի կացարանները, իսկ 11 կենդանաբանական այգի իրենց 14 փղերին տեղափոխել են բնական արգելոցներ, որոնք ստեղծված են հենց այս կենդանիների համար։

Բայց, չնայած այս ամենին, մեկ է, աշխարհի տարբեր կենդանաբանական այգիներում շարունակում են ապրել փղեր, երեխաներն էլ, կենդանաբանական այգիներ գնալիս, ամենից շատ հենց բարի հսկային են ուզում հանդիպել։

Երևանի կենդանաբանական այգու Բունկա փիղն էլ այգու ամենասիրելին է և ամենաշատ այցելու ունեցողը։

Օրերս մեր պատանի թղթակից Նատալին էլ որոշեց այցելել Բունկային:

Նատալի — Երբ այգու սմբակավորների և կճղակավորների բաժնի ղեկավար Գևորգ Գրիգորյանին ասացի, որ թե՛ Բունկայի, թե՛ փղերի մասին ընդհանրապես մի քանի հարց ունեմ, պարոն Գևորգը սիրով արձագանքեց փոքրիկ հարցազրույցի առաջարկությանս։

Երևանի կենդանաբանական այգում մինչև Բունկայի հայտնվելն ի՞նչ փղեր են ապրել․ սա էր առաջին հարցս։

Բունկան հենց հիմա կանգնած է իմ դիմաց և իր շատ խելացի հայացքով ինձ է նայում։

«Բարև, Բունկա՛,-ասում եմ նրան,-շոգին ո՞նց ես դիմանում, ի՞նչ ես սիրում ուտել, սպասու՞մ ես այցելուների, գիտե՞ս, որ օրացույցում օր ունես․․․

Բունկան ինձ ուշադիր նայում է, իսկ իմ հարցերին ժպտալով պատասխանում է պարոն Գևորգը, որը շատ լավ է հասկանում Բունկայի լեզուն։

Շատ լավն է Բունկան, ինչպես և իր բոլոր ցեղակիցները։ Այստեղ՝ կենդանաբանական այգում, նրան շատ են սիրում բոլորը, ամեն ինչ անում են, որ նա իրեն լավ զգա։ Բայց գիտե՞ք, թե ինչ եմ մտածում։ Մտածում եմ, որ եթե ես կախարդական փայտիկ ունենայի, այնպես կանեի, որ նա ապրեր ազատ-ազատ, իր մեծ ընտանիքի հետ, այնպես, ինչպես վայել է հսկային։

Ցուցադրել ավելի
Back to top button