Լուրեր

Եկեք Երվանդ Քոչարի թանգարան՝ փազլ հավաքելու

Փազլ հավաքել սիրու՞մ եք։ Եթե այո, ապա այս տեղեկությունը ձեզ համար է։

Հունիսի 22-ին ժամը 13․45-ին Երվանդ Քոչարի թանգարանը փազլի սիրահարներին հրավիրում է մանկապատանեկան փազլի մրցաշարի, որի ընթացքում երեխաների 5 հոգանոց թիմերը կմրցեն Քոչարի ստեղծագործությունների հիման վրա կազմված փազլներ հավաքելու գործում։

Ձեզ առաջարկվում է համատեղել հաճելին օգտակարի հետ, որովհետև լինելու է աշխույժ ժամանց և ծանոթություն արվեստագետի ստեղծագործությունների հետ։

Ի՞նչ է պետք մասնակցելու համա՞ր․ գրանցվել նախապես՝ գրելով թանգարանի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել` +374 10 52 93 26, +374 93 36 39 86:

Ցուցադրել ավելի
Back to top button