Հին ժամանակներում Հռոմում մի հույն ստրուկ կար՝ անունը Անդրոքլես։ Նա փախավ իր տիրոջից ու թաքնվեց անտառում։ Բայց նա գրեթե չուներ հագուստ իր հագին, ծարավ էր, քաղցած էր ու չգիտեր, թե որտեղ պիտի գիշերի։ Պառկեց մի ծառի տակ ու փորձեց փակել հոգնած աչքերը, սակայն շատ շուտով մոտերքում լսեց առյուծի մռնչյունը։
մեկ րոպեից էլ քիչ



