Ռադիոլաբ

Երևանում տեղի ունեցավ 2-րդ «Mini Whoop Drone Racing»-ը

Հունիսի 9-ին Երևանի պետական համալսարանի ֆուտբոլի դահլիճում տեղի ունեցավ FPV դրոնների արդեն երկրորդ մրցարշավը, որը կազմակերպել էր «Arm Drone համայնք» հասարակական կազմակերպությունը։

Ռադիոլաբի այս թողարկմանը զրուցել ենք մրցույթի կազմակերպիչ, «Arm Drone» համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանի հետ։

Այս տարվա մասնակիցների թիվը 40-ից ավել էր, հանդիսատեսն էլ ավելի էր հետաքրքրված ու իր ներկայությամբ ոգևորում էր մրցույթի մասնակիցներին։ Տարիքով ամենամեծ մասնակիցը 57 տարեկան էր, ամենափոքրը՝ 11։ Թեև տարիքային սահմանը բավականին լայն էր, այնուամենայիվ, մրցույթի կազմակերպիչները որոշեցին տարիքային անվանակարգերի բաժանում չանել։

Մրցակցությունը բավականին թեժ է եղել։ Մրցակիցները միմյանց զիջում էին 1-2 վայրկյանով, այն էլ բազմաթիվ մեկնարկներից հետո։ Արդյունքները հետևյալն էին․ առաջին հորիզոնական` Դավիթ Բեգյան, երկրորդ հորիզոնական՝ Վահագն Բեկվերդյան, երրորդ հորիզոնական՝ Նարեկ Մալխասյան։

Մեզ չհաջողվեց զրուցել հաղթողների հետ, փոխարենը մրցույթից ստացված իրենց տպավորություններով կիսվեցին կրտսեր մասնակիցները։

Դրոնների մրցույթը կանցկացվի նաև հաջորդ տարի։

Ցուցադրել ավելի
Back to top button