Լուրեր

«Արծափ» պարի դպրոցը նշում հոբելյանական 10-ը ամյակը

«Արծափ» պարի դպրոցը նշում հոբելյանական 10-ը ամյակը: Դպրոցի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար էդգար Կարապետյանի խոսքով 10 տարիների ընթացքում դպրոցը  ստեղծել է հստակ ավանդույթներ. «Դպրոցի նպատակը մեկն է՝ երեխաների մոտ սերմանել սեր ազգային պարի նկատմամբ: Անել հնարավորը որպեսզի հայ պատանին էլ ավելի մոտ լինի իր ազգայինին, իր մշակույթին, ճանաչի իր երկրի արմատներն և արժեքները. սա է տարիների ընթացքում դպրոցի որդեգրած սկզբունքը»:

Էդգար Կարապետյանն ընդգծում է նաև, որ պարային դպրոցը հիանալի հարթակ և հիմք է եղել նոր գաղափարների իրագործման համար. «Տեսնելով հետաքրքրությունը պարի և պարարվեստի հանդեպ՝ որպես «Արծափ» պարի դպրոցի հիմնադիր ղեկավար, իրականություն դարձրեցի «Աբովյան, իմ պարի քաղաք» փառատոնը»:

Այն ամենամյա փառատոն է, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ պարի միջազգային օրը: «Լիահույս եմ, որ «Արծափ» պարի դպորցը կլինի նաև մի շարք այլ նախագծերի հիմք և կնպաստի հայկական պարարվեստի հանրահռչակմանը»,- հավելեց դպրոցի հիմնադիրը:

Մինչ նոր նախագծերի իրականցումն՝ առջևում «Արծափ» պարային դպրոցի հոբելյանական համերգն է, ինչի կապակցությամբ դպրոցը պատրաստել է մեծածավալ միջոցառում.

«Հոբելյանական 10-ը տարին անխոս, մեզ համար կարևոր է, սա նշանակում է, որ շուրջ 10-ը տարի մենք կրթում և դաստիարակում ենք բազում սաների հայրենասիական ոգով, ծանոթացնելով հայ պարարվեստի գեղեցիկ մշակույթին, ուստի այս հոբելյանը և հաշվետու համերգը մեզ համար և՛ պատասխանատվության և՛ հպարտության ցուցիչ է»,- նշում է Էդգար Կարապետյանը:

Հավելենք, որ «Արծափ» պարային դպրոցի հիմնադրման 10 ամյակին նվիրված միջոցառումը տեղի կունենա հունիսի 27-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Ցուցադրել ավելի
Back to top button