Մայրիկի դպրոց

Օրինակ վերցրու՛. Մայրիկի դպրոց

Շատ ընտանիքներում, որտեղ կան մեկից ավելի երեխաներ, ծնողները երեխաներից մեկի մոտ իրենց ցանկալի վարքը ձևավորելու համար օգտագործում են մյուսի օրինակը։ Որպես կանոն, օրինակ են բերում ընտանիքի ավագ երեխաներին, որովհետև, հավանաբար, ծնողներին հաջողվել է նրանց մեջ ձևավորել որակներ, որոնք ուզում են տեսնել նաև մյուսների մեջ։ Վատ երևույթ չէ, բայց եկեք խոսենք այն ծուղակների մասին, որոնք թաքնված են դրա մեջ, և փորձենք հասկանալ, թե երբ մենք այդ օրինակները՝ քրոջ, եղբոր օրինակները, որպես ծնողավարական միջոց օգտագործում ենք, որտե՞ղ կարող ենք սխալվել։

Թեման քննարկում ենք «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի կլինիկական հոգեբան Էմմա Արզիևայի հետ։

Է․ Արզիևա – Կուզեի խոսքս սկսել ամենատարածված միֆից, երբ ասում են՝ դե, նույն ընտանիքում են ծնվել, նույն ծնողներն ունեն, բայց երեխաները շատ տարբեր են, ո՞նց է այդպես եղել։ Իրականում երեխաները «նույն» ընտանիքում չեն ծնվում, որքան էլ դա տարօրինակ հնչի։ Երբ ծնվում է առաջնեկը, ծնողներն այլ պատկերացումներ ունեն ծնողավարման վերաբերյալ, ընտանիքի վերաբերյալ, և երբ երկրորդ բալիկն է ծնվում կամ երրորդը, չորրորդը, արդեն այլ մոտեցումներ կան տարբեր հարցերի վերաբերյալ՝ տարբեր են մոտեցումները, աշխարհայացքը, ծնողավարման հնարքներն ու հմտությունները փոխված են լինում։ Եվ այո՛, որպես դաստիարակության հնարք ծնողները հաճախ կարող են մեկ երեխայի օրինակը հրամցնել մյուսին՝ ցանկանալով այդ նույն վարքը նաև իր խառնվածքում և իր բնավորության մեջ տեսնել։ Բայց երեխաներն իրարից տարբերվում են ոչ միայն բնածին ժառանգական տեղեկատվությամբ, այլև տարբեր է նրանց խառնվածքային առանձնահատկությունները և բնավորության առանձնահատկությունները։ Ընդունված է համարել, որ խառնվածքն ու բնավորությունը ժառանգաբար փոխանցվում են, բայց չի կարող ժառանգաբար փոխանցվել երեխայի վերաբերմունքը ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Կարող է ժառանգաբար փոխանցվել նյարդային համակարգի սենսիտիվությունը, խոցելիությունը, կայունությունը, բայց՝ ոչ նրա պատասխան ռեակցիաները խնդրային իրավիճակներին։ Եվ այս տեսանկյունից օրինակ բերելը առաջին հայացքից կարող է շատ վանող թվալ, բայց․․․

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button