Ռադիոլաբ

Գտիր «Քո աշխատանքի բանալին․․․․». Ռադիոլաբ

2023թ․-ի դեկտեմբերից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Sololearn ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում իրականացնում են նոր նախաձեռնություն՝ «Քո աշխատանքի բանալին․․․․»:  Նպատակը Հայաստանի մարզաբնակ 15-29 տարեկան երիտասարդներին ծանոթացնելն է ծրագրավորման տարբեր լեզուների հիմունքներին։

Դասընթացներն անվճար են, և կարող են մասնակցել վեբկայքերի կամ հավելվածների ծրագրավորման տարբեր լեզուներով, ինչպես նաև տվյալագիտությամբ հետաքրքրված բոլոր երիտասարդները։ Այս պահին նախաձեռնությանը մասնակցել է շուրջ 2500 անձ։ Դասընթացի ավարտից հետո նրանք իրենց  վարձատրվող պրակտիկան են անցնում հայաստանյան ՏՏ ընկերություններում։

Նոր խմբի դիմումներն ընդունվում են մինչև հուլիսի 14-ը:

Ծրագրի մանրամասները մեզ կներկայացնի Ռադիոլաբի այսօրվա հյուրը՝ ՁԻՀ-ի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button