Զարթուցիչ

Առաջարկում ենք ամառային հանգիստն անցկացնել այսպես․․․

Այսօր հուլիսի 2-ն է, և օրացույցը մեզ հուշում է, որ այն մարզական լրագրողների միջազգային օրն է։ Ի դեպ, օրը նշվում է՝ սկսած 1995 թվականից։

Մարզական լրագրողների ազգային ասոցիացիաները ամեն տարի այս կապակցությամբ կազմակերպում են հանդիպումներ, որոնց նպատակն է պարգևատրել մարզական լրագրության լավագույն ներկայացուցիչներին։

Հիմա ժամանակն է, որ անդրադառնանք ամառային արձակուրդին։ Ինչպե՞ս անցկացնել ամառը, երբ այլևս դասեր ու տնային առաջադրանքներ չունենք։ Այսպիսով, եկեք միասին կազմենք փոքրիկ ցուցակ, որը մեզ կօգնի ձանձրանալու փոխարեն վայելել ամառային հանգիստը։

Դե սկսենք էքսկուրսիաներից ու արշավներից։ 

Ամառը այն լավագույն ժամանակահատվածն է, երբ, առաջին հերթին, կարող ենք բացահայտել Հայաստանի գողտրիկ և քաղաքներից թաքնված անկյունները։ Մեր առաջարկը գուցե մի քիչ համարձակ հնչի, բայց՝ առաջարկենք․․․ ինչո՞ւ ընկերներով չկազմակերպել համերգ, որին հրավիրված կլինեն թե՛ մեր մյուս ընկերները, թե՛ տանեցիները և թե՛ ուսուցիչները։ 

Այ սա իսկապես նոր փորձառնություն և աննկարագրելի հույզեր կբերի։ Ուղղակի, նախ պետք է պարզենք՝ լավ երգո՞ւմ ենք, թե՞ պարում, իսկ, եթե լավ դերասա՞ն ենք։ 

Հաջորդիվ, առաջարկում ենք մի զբաղմունք, որը երկրաժամկետ է։ Կարող ենք ներգրավել նաև մեր ծնոնղներին։ Առաջադրանքը շատ պարզ է։ Ինքներս մեզ մարտահրավեր ենք նետում, ինչպես սիրում ենք ասել, 21-օրյա չելենջ։

Դե, կարող ենք 21 օր անընդմեջ առավոտյան մարմնամարզությամբ զբաղվել։ Ուզում եք առաջադրանքը բարդացնե՞լ։ Ուրեմն՝ 21 օր անցկացրեք առանց հեռախոսների։ Եթե ստացվի, իսկապես մրցանակի եք արժանի։

Կարծում եք՝ դիսցիպլինան՝ կարգապահությունը  հե՞շտ կլինի պահպանել։ Դե՜․․․փորձեք կազմակերպել։ Եթե հաջողեք, կիսվեք ձեր արդյունքներով։ Ի դեպ՝ կարող եք նամակներն ուղարկել Ռադիո Արևիկի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին։ Գուցե միասին մի նոր ու է՛լ ավելի աշխույժ չելենջներ ծրագրենք։

Հավանաբար մեզնից շատերը, թեև այդքան լսել են, բայց երբևէ չեն գնացել պիկնիկի։ Ուստի՝ առաջիկա ծրագրերում արժե ներառել բնության գրկում հարմար վայր ընտրելը, համեղ ուտեստներ վերցնելը և հարմար խաղեր ընտրելով՝ ընտանիքի ու ընկերների հետ օրը զվարճալի անցկացնելը։

Ձիավարությամբ հետաքրքրվող երիտասարդներ ունե՞նք։ Դա ավելին է, քան պարզապես քաղաքի եռուզեռից հանգստանալը: Նաև, ձիերը ունեն հանգստացնող ազդեցություն, դե իսկ ձիավարության առողջարար լինելու մասին, հաստատ շատերս ենք լսել։ Համաձայնեք, որ անհնար է չսիրահարվել այս հսկա,  բարի, լսող ու հպարտ կենդանիներին:

Դե, պասիվ հանգստի սիրահարների համար ևս առաջարկներ ունենք։ Դուք էլ եք կարծում չէ՞, որ ամռանն առավել հեշտ է օտար լեզու սովորելը։ Եթե համացանցային գործիքներով ու ինքնուրույն չի ստացվում, ապա՝ կարող ենք գրանցվել օտար լեզուների դասընթացների կամ գնալ անվճար օտարալեզու կրթական ճամբարներ։ 

Չենք մոռանում գրքեր կարդալու մասին։ Նախ, գրքերը մեզ տալիս են նոր գիտելիքներ։ Նաև, հարստացնում են մեր բառապաշարը, որի կարիքն զգացվում է ամեն քայլի, և անպայման գեղեցկացնում՝ խոսքը։ Ուզում եք ծանոթ լինել մեր հարուստ լեզվի հոմանշությանը, ուրեմն՝ հայ գրականություն կարդացեք։ Ուրեմն՝  եկեք այս ամառ շատ գրքեր կարդանք, որպեսզի ավելի լավ հասկանանք աշխարհը և մեզ շրջապատող մարդկանց։ 

Դե, չենք կարող խոսել ամառային արձակուրդի մասին՝ առանց անդրադառնալու ճամբարներին։ Սա ամռան ընթացքում լավագույն պահերն ստեղծելու ամենաադյունավետ տարբերակն է, քանի որ ճամբարում ներառած է ամեն ինչ՝ զարգացում, ուսուցում և ժամանց: 

Այս տարբերակը մեր ծնողներին ևս դուրս կգա, քանի որ ստիպված չեն լինի մտածել, թե մեզ համար ինչ պետք է անեն ամռանը։ Ի դեպ, ժամանակակից ճամբարային մոդելն ունի համակարգված մոտեցում և կարողանում է լավագույնս կազմակերպել երեխաների ու պատանիների հանգիստը:

Այսքանը այն մասին, թե ինչով կարելի է զբաղվել ամառային արձակուրդի ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button