Փոքրիկ բացահայտում ամեն օր

Ինչո՞ւ չի կարելի մաստակ կուլ տալ

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու չի կարելի մաստակ կուլ տալ:

Համոզված ենք՝ մանկության վաղ տարիներից մեզնից շատերը և՛ ծնողներից և՛ ուսուցիչներից խիստ զգուշացումներ լսել են, որ ԵՐԲԵՔ, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չպետք է մաստակը կուլ տալ, որ դա վտանգավոր է: Ինչո՞ւ․․․ երբևէ մտածե՞լ եք:

Սկսենք սկզբից։

Մաստակը կամ ծամոնը մարդկությանը հայտնի է դեռ հին դարերից: Հին հույներն ու մայաները ծառերի խեժ էին ծամում, որպեսզի թարմացնեն իրենց շնչառությունն ու ամրացնեն ատամները: Այդ ժամանակներից ի վեր այն, ինչպես ասում են․․․․ ապրել է իր «բնական էվոլյուցիան» և այսօր միլիոնավոր մարդկանց առօրյայի անբաժան մասն է:  

Մաստակը կուլ տալու հետևանքների մասին գոյություն ունեն բազմաթիվ միֆեր։ Ամենահայտնիներից մեկն այն է, որ մաստակը ստամոքսում մնում է յոթ տարի: Ոչ ավել, ոչ պակաս՝ յոթ։ Նախկինում այս միտքը մտահոգիչ, նույնիսկ վախեցնող էր թվում, հիմա զվարճալի է։ Ի՞նչ է, մաստակը մեր ստամոքսում խնջույք է կազմակերպում ու չի՞ ուզում գնալ։

Մեկ այլ տարածված միտք էլ կա, համաձայն որի կուլ տված մաստակը կարող է դանդաղեցնել մարսողական համակարգի աշխատանքը։

Որոշ մարդիկ էլ կարծում են, որ մաստակ կուլ տալը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, որ այն կարող է կպչել ստամոքսի պատերին և առաջացնել բորբոքում, անգամ՝ քաղցկեղ։ Սակայն ժամանակակից հետազոտությունները նման մտավախությունները հերքում են՝ չեն հաստատում։ Մաստակը, ի տարբերություն պլաստիկի կամ մետաղի, չունի այնպիսի քիմիական հատկություններ, որոնք կարող են հանգեցնել նման ծանր հետևանքների։

Այսպիսով, մենք վերհիշեցինք մաստակին վերաբերող հիմնական միֆերը։ Իսկ հիմա պարզենք, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ մենք այն, սովորության համաձայն, կուլ  ենք տալիս:  Հարցի պատասխանը գտնելու համար մեր ստուդիայում հյուրընկալել ենք մանկաբույժ Էլիզա Առաքելյանին։ Նա կբացատրի, թե ինչո՞ւ,  այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում դա անել:

Ցուցադրել ավելի
Back to top button